Նոր իշխանությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է, որի դեմ պայքարելու պատրաստակամության մասին արդեն հայտարարվել է: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Past.am-ի հետ զրույցում նշել է, որ պայքարը նաև կոռումպացված ռեժիմի դեմ էր: ժամանակավոր կառավարության համար այս փուլում եղած օրենքները կյանքի կոչելը կլինի քաղաքական կամքի դրսևորում:

Հոկտանյանը հուսով է, որ կկազմակերպվեն պատշաճ խորհրդարանական ընտրություններ: Առաջին լրջագույն քայլն այդ ընտրություններում կոռուպցիոն դրսևորումների` ձայների վաճառք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն, բացառումը կլինի:

Այդ համակարգի դեմոնտաժը ենթադրում է

  • լրջագույն բարեփոխումներ,
  • տնտեսական, քաղաքական ու սոցիալական ոլորտներում նոր մոդելի ստեղծում:

Այսօրվա դրությամբ կոռուպցիայի առումով ամենախոցելի ոլորտներն են

  • իրավապահ մարմինները` ՀՀ ոստիկանությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը
  • հանային ծառայողները
  • դատական համակարգը:

Ըստ Հոկտանյանի` չպետք է ունենանք այսպիսի դատական համակարգ, որը «դու ինձ, ես քեզ» սկզբունքով լիովին կախված էր գործադիրից, ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26-ից: Դրա արդյունքում կոռումպացված լինելու թույլտվություն էին ստանում:

Եթե հեղափոխության առաջնորդների ասածները կյանքի կոչվեն, մենք կունենանք դրական դինամիկա: Ես շատ վատ չեմ զգա, եթե, օրինակ, երկու տարվա կտրվածքով մեծ արդյունք չունենանք: Կարևորն այն է, որ զարգացումը ճիշտ ուղղությամբ գնա:

Տես Past.am-ի նյութը