ՀՀ սահմանադրական դատարանը երեկ դռնփակ նիստով որոշում է կայացրել, որ 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: Կոնվենցիան ընդունվել է միջազգային համագործակցությամբ ու տեխնիկական օգնության խրախուսմամբ կոռուպցիան վերացնելու նպատակով: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային մասնակցում է 140 պետություն, վավերացրել է 52-ը: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կոնվենցիան ստորագրել է 2005թ. մայիսի 19-ին Նյու-Յորքում, այն ուժի մեջ է մտել նույն թվականի դեկտեմբերի 14-ին: