ՀՀ կառավարության 2018թ. հունվարի 18-ի նիստում հաստատվել է Հակակոռուպցիոն ռազմավարության 2018 թ. ծրագիրը, որով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել թիրախային մի շարք գերատեսչություններում։ Ոստիկանության, պետեկամուտների հավաքագրման, առողջապահության և կրթության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ Կառավարությունը 2018թ. 1 միլիարդ 348 միլիոն դրամի (շուրջ 3 միլիոն դոլար) միջոցառումներ կիրականացնի։

«Ազատության» հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ սա արդեն երրորդ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրն է, մինչդեռ խոսքից գործի անցում նա դեռ չի տեսնում։ Նա չի բացառում, որ նման ծրագրերը գրվում են պարզապես միջազգային դոնոր կազմակերպություններից գումար ստանալու ակնկալիքով․ - «Նախկին փորձը ցույց է տվել, որ ի վերջո, հաշվի առնելով մեր խրոնիկ ծանր տնտեսական վիճակը, բյուջեի սղությունը, ամեն ինչ վերջացել է նրանով, որ միջազգային դոնորներին են դիմել՝ գումար խնդրելով, ինչպես և հիմա տեղի է ունենում: Եվ երևի հույս կա, որ այդ գումարը նույնպես մի բարի քեռի կտրամադրի: Ես ավելի շատ հույսը տեսնում եմ այդ բարի քեռիներից, քան թե պետբյուջեից»:

Տես «Ազատության» նյութը: