Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեկնել էր Բեռլին` մասնակցելու Թրանսփարենսի Ինթերնեշնլ անդամների 2009թ.ամենամյա համաժողովին և ԹԻ միջազգային կոնֆերանսին, որ տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը: Մինչ այդ` հոկտեմբերի 15-ին, Հոկտանյանը մասնակցել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և ԱՊՀ, Մոնղոլիայի և Հարավարևելյան Եվրոպայի ենթատարածաշրջանային համաժողովներին: Գործարար ոլորտի և կոռուպցիայի մասին նրա ելույթը առնչվում էր Թեղուտի խնդրին:

Կոռուպցիայի դեմ պայքարի դաշինքը պատրաստվել էր մանրամասն քննարկումների և ռազմավարության մշակման` համաժողովին նախորդած «Ճգնաժամից հետո. թափանցիկության հրամայականը» կոնֆերանսի ընթացքում` անդրադառնալու համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, նրա արմատներին և ձևերին` սերմանելով թափանցիկություն և հաշվետվողականություն որպես նոր ֆինանսական ճարտարապետության անկյունաքար: Կոնֆերանսի ընթացքում քաղաքացիական հասարակության, կառավարության և մասնավոր հատվածի միջև ծավալված երկխոսությունը վերլուծության է ենթարկել ճգնաժամի սոցիալական վնասները և քայլեր առաջադրել կայուն բարեփոխման համար:

Հոկտեմբերի 17-18 տեղի ունեցած ԹԻ անդամների ամենամյա համաժողովը, որը մինչ օրս կայացած հավաքներից ամենամարդաշատն էր, համախմբել էր 100 երկրներից և տարածքներից 90 ազգային մասնաճյուղեր ներկայացնող մոտ 300 առաջատար փորձագետների և շահերի պաշտպաների: Համաժողովի ընթացքում ընդունվել են ԹԻ անմիջական առաջնահերթությունները ներկայացնող երեք հիմնահարցերի` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի հսկման մեխանիզմների, իրազեկողների պաշտպանության և Գերմանիայի կողմից ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևեր:

Ջերեմի Քարվերն (Մեծ Բրիտանիա) և Սերգեյ Մուրավյովը (Լիտվա) ընտրվել են ԹԻ տնօրենների խորհրդի կազմում: