Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թ.թ. միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված ՔՀԿ-ների, այդ թվում` ԹԻՀԿ ներկայացուցիչները:

Քննարկվել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը, ապա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նոր ռազմավարությունում նախատեսվող կոռուպցիայի կանխարգելման, իրավապահ, կրթության և հանրային իրազեկվածության բլոկները:

Տես ՀՀ արդարադատության նախարարության կայքը