ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը մասնակցել են ս.թ. նոյեմբերի 16-ին Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստին և ներկայացրել են առաջարկներ քննարկվող նախագծերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թ. գործողությունների կատարման ընթացքը, լրամշակման փուլում գտնվող «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Նկարը և տեղեկատվությունը` ըստ Արդարադատության նախարարության կայք էջի: