Այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Մարիամ Սուխուդյանին սատարելու հայտարարությամբ: Սա հերթական քայլն է` ուղղված հասարակական ակտիվիստի պաշտպանությանը, ով անհիմն մեղադրվում է շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության մեջ` Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող իրավիճակի մասին ահազանգելու արդյունքում:

Սույն հայտարարությունը մեկն է մի շարք գործողություններից, որ ձեռնարկվել են ի պաշտպանություն երիտասարդ բնապահպանի: Դրան նախորդել են օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսը` նրա փաստաբանի, Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի գործով նրա գործընկերների և Հայաստանի հանրային հեռուստատեսության Հայլուր լրատվական ծրագրի նախկին լրագրողի մասնակցությամբ, ում պատրաստած ռեպորտաժի հիման վրա էլ հարուցվել էր քրեական գործը: Ավելի վաղ հայտարարություններով հանդես են եկել մի շարք տարբեր ոլորտներ ներկայացնող այլ հասարակական կազմակերպություններ, խմբեր և քաղաքացիներ:

Մանրամասների համար տես Հայտարարության տեքստը