Ս.թ. հուլիսի 21-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ն բողոքարկել են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված հայցադիմումի ընդունման մերժումը ՀՀ վարչական դատարանում, որը պատճառաբանում էր, թե հայցվոր ՀԿ-ներն իրավասու չեն վիճարկել նշված խնդիրները: Բողոքարկման համար հիմք է ընդունվել այն, որ Օրհուսի կոնվենցիայի իմաստով հայցվոր կազմակերպությունները հանդիսանում են «շահագրգիռ հասարակություն», ինչը հաստատվում է նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից Դալմայի այգիների կառուցապատման հարցով 2006թ. մարտին կազմված եզրակացությունների և առաջարկությունների փաստաթղթում:

Հայցվոր կազմակերպությունների շահերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ներկայացնում է փաստաբան Հայկ Ալումյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կարդալ Մամուլի հաղորդագրությունը