Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) նախորդ տարիների արդյունքների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են սխալներ մի շարք երկրների ԿԸՀ արժեքներում, որի հետևանքով ԿԸՀ 2014 և 2015 թվականների դասակարգման աղյուսակներում մտցվել են ուղղումներ: Սխալը մարդկային գործոնի հետևանք էր, որը կայանում էր նրանում, որ ԿԸՀ հաշվարկելու համար որոշ աղբյուրներից Թրանսփարենսի Ինթերնեշնլի Քարտուղարությանը սխալ տվյալներ էին փոխանցվել:

2014թ. այդ սխալն ազդել էր 3, իսկ 2015թ. 11 երկրների ԿԸՀ արժեքների վրա: Բացի այդ, սխալների հետևանքով 2014թ.-ին 21, իսկ 2015թ.-ին 31 այլ երկրների (որոնց ԿԸՀ արժեքները ճիշտ էին հաշվարկվել) զբաղեցրած տեղերը ԿԸՀ դասակարգման այդ տարիների աղյուսակներում փոփոխվել են: Հայաստանի դեպքում այդ սխալները չեն ազդել նշված տարիների նրա ԿԸՀ արժեքների վրա, իսկ ԿԸՀ դասակարգման այդ տարիների աղյուսակներում նրա զբաղեցրած տեղերի պարագայում միակ փոփոխությունն այն է, որ 2015թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը կիսում էր 95-ից 97-րդ, և ոչ թե 95-ից 98-րդ տեղերը (շնորհիվ այն բանի, որ Մեքսիկայի 2015թ. ԿԸՀ ճշգրտված արժեքն ավելի փոքր էր, քան այն ժամանակ հրապարակվածը):

ԿԸՀ բոլոր արժեքները և աղյուսակներն այժմ ուղղված են: Փոփոխվել է նաև համապատասխան կայքերում տեղադրված այն տեղեկատվությունը, որը վերաբերում է սխալից ազդված երկրներին: Մնացած տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

Մանրամասների համար տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքը