Ս.թ. հուլիսի 22-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել «Կոռուպցիան և քաղաքական մասնակցության իրավունքները» թեմայով բանախոսությամբ «Կոռուպցիա և մարդու իրավունքներ. կապի ստեղծում» 4-րդ հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների միջև կապերի ուսումնասիրությանը:

Միջոցառման նպատակն էր համախմբել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, պետական գործակալություններին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանի ազգային գրասենյակը և ԶԼՄ-ներին: Մարդու իրավունքների և կոռուպցիայի խնդիրներով զբաղվող ուսանողները և մասնագետները ևս հրավիրվում էին մասնակցելու համաժողովին: