Ս.թ. օգոստոսի 31-ին «Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» վերջին մի քանի ամիսների գործունեությունը, որին աջակցում է նաև ԹԻՀԿ-ը, ինչպես նաև՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների վեր հանմանն ու լուծմանն ուղղված ծրագրերը։ Ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնության անդամները ներկայացրել են կրթական ոլորտի խնդիրների առցանց քարտեզագրման https://iditord.org/education/ գործիքը և դրա օգտագործման ձևը, որը հնարավորություն է տալիս հասցեական դարձնել խնդրի պատասխանատուին։

«Կրթական քաղաքացիական նախաձեռության» անդամ Միշա Թադևոսյանը նշել է. «Հարթակը ստեղծվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ և հնարավորություն է տալիս գրանցել ահազանգեր, տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր։ Ահազանգերի հիման վրա նախաձեռնությունը կամփոփի, կհանրայնացնի և կփորձի համակարգային լուծումներ գտնել՝ պատասխանատու մարմինների հետ հաղորդակցության միջոցով»։

Տես միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`
armtimes.com ՀՀ-ում կրթության ծախսերը չեն ընկալվում որպես ներդրում.Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
«Կրթության կարևորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են. այն ընկալվում է՝ որպես խանգարող ծախս»

168. am «Կրթության կարևորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են. այն ընկալվում է՝ որպես խանգարող ծախս»
168. am «Կրթության կարևորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են». Վահրամ Սողոմոնյան
168. am Հանրակրության և բարձրագույն կրթության կարևորագույն խնդիրներն՝ ըստ Արևիկ Անափիոսյանի
aravot.am Ըստ փորձագետի՝ կադրային քաղաքականության մեջ թափանցիկության ապահովման բացակայությունը լուրջ խնդիր է
aravot.am «Կրթական պայմանների ու որակի անհավասարությունը Հայաստանում լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում»
a1plus.am Հանրակրթության ոլորտի մասին ահազանգերը կքարտեզագրվեն (տեսանյութ)
a1plus.am ՀՀ-ում կրթության ծախսերը չեն ընկալվում որպես ներդրում. ԿՔՆ