Մանկական զարգացման հիմնադրամը (ՄԶՀ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացրել է նախադպրոցական հաստատությունների մոնիտորինգ, որի արդյունքները ներկայացվել են ս.թ. հուլիսի 25-ին ՄԶՀ գրասենյակում կայացած քննարկման ընթացքում: Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ-երի, նախադպրոցական հաստատությունների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյանը, ով ներկայացրել է «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ծրագիրը: Նախադպրոցական հաստատությունների մասնակցային մոնիտորինգի հիմնական արդյունքները ներկայացրել է սոցիոլոգ Տաթևիկ Մարգարյանը: Բացահայտված խնդիրների լուծման ու հետագա քայլերի շուրջ քննարկմանը հաջորդել են ծրագրի մասնակից համայնքների ներկայացուցիչների և շահագրգիռ կառույցների ելույթները:

«Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ենթադրամաշնորհային ծրագիրն ուղղված է Վայոց Ձորի և Արարատի մարզի 12 նախադպրոցական հաստատություններում երեխայակենտրոն ծառայությունների մատուցմանը՝ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման միջոցով: Մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել թիրախ համայնքների նախադպրոցական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը և ներառականության բաղադրիչը՝ համապատասխան բարելավումների առաջարկներով հանդես գալու համար։

Միջոցառման հեռարձակումը` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի
Տես «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ծրագրի շրջանակներում իրականացված նախադպրոցական հաստատությունների մոնիտորինգի զեկույցը և
Տես ֆոտո պատմությունը ԹԻՀԿ կայք էջում