Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում 2016 թ. դեկտեմբերին կատարված լրացմամբ սահմանվել է քրեական պատասխանատվություն ապօրինի հարստանալու համար, որն ուժի մեջ է մտել 2017թ. հուլիսի 1-ից, բացասական համարելով, որ քրեականացումը հետադարձ ուժ չունի: Հոկտանյանը չի բացառել, որ նոր հայտարարագրերում ներկայիս խոշոր թվերը չեն լինի: Ստացվում է, որ այն ինչ արվել է մինչև այս տարվա հունիսի 1-ը, ներվում է, եթե անգամ հանցագործություն է:

«Ենթադրում եմ, որ դժվար թե հիմա հայտարարագրերում խոշոր գումարներ տեսնենք, կամ այն, ինչ տեսնում էինք 2002-2003 թվականներին: Եթե տեսնենք, այդ ժամանակ պիտի հետևանք համապատասխան մարմինների քայլերին, թեպետ ասեմ, որ մինչ այս հայտարարագրերի մասով վարույթներ չեն եղել: Մաթեմատիկայի լեզվով ասած հավասարման մեջ փոփոխականն է կարևոր, հիմա փոփոխական այստեղ քաղաքական կամքն է: Կլինի քաղաքական կամք, կանխարգելիչ քայլեր կլինեն, չի լինի՝ ամեն բան նույն կերպ կշարունակվի»,- եզրափակել է Վարուժան Հոկտանյանը:

Տես tert.am-ի նյութը