Գլխավոր էջ Նորություններ ԹԻՀԿ ստացած դրամաշնորհները 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար
Նորություններ
2017 Հուն
27

ԹԻՀԿ ստացած դրամաշնորհները 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար

[hy]

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի համար ֆինանսավորում ստացել է մի քանի աղբյուրներից։ Մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դրամաշնորհ է ստացել Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (ԺԱԴ), Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատնից և Թուֆենկյան հիմնադրամից:

ԺԱԴ-ի տրամադրած դրամաշնորհի ծրագրի տևողությունը եղել է 7 ամիս, որը կազմել է 90,466 ԱՄՆ դոլար, որի մոտ 19,884-ը (~22%) ծախսվել է անձնակազմի աշխատավարձերի և մոտ 4,759-ը` (~5.3%) գրասենյակի և հեռահաղորդակցության համար։ Իրավաբանների մատուցած ծառայությունների արժեքը կազմել է մոտ 18,476 դոլար (~20.4%): Մարզային և երևանյան 42 համակարգողների և մի քանի դիտորդների վարձատրությունը կազմել է մոտ 33,695 դոլար (~37.2%), ճանապարհածախսը՝ մոտ 4,268 դոլար (~4.7%): Մնացած 9,384-ը (10.4%) ծախսվել է հյուրանոցային ծառայությունների, սոցիալական ցանցերի գովազդի, տեսահոլովակի պատրաստման և նյութեր տպագրելու համար:

Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան դրամաշնորհի ծրագրի տևողությունը եղել է երկու ամիս և իրականացվել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դրամաշնորհի ընդհանուր ծախսերը կազմել են 61,832 եվրո, որից մոտ 4,037-ը (~6.5%) ծախսվել է Վրաստանի և Հայաստանի թիմերի անձնակազմերի աշխատավարձերի վրա: Դասընթացավարների, փորձագետների և Վրաստանից ժամանած դիտորդների վճարը կազմել է մոտ 7,776 եվրո (~12.6%), նույն 150 դիտորդի ճանապարհածախսը և գիշերակացը՝ մոտ 44,908 (~72.6%), տարածքի վարձակալության, տպագրության, հեռահաղորդակցության ծախսերը՝ մոտ 5,111 (~8.3%):

Թուֆենկյան հիմնադրամից ստացված դրամաշնորհը կազմել է 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն ուղղվել է դասընթացների կազմակերպման աջակցմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհից ԹԻՀԿ աշխատակազմը դիտորդական առաքելության համակարգման համար լրացուցիչ ստացել է մոտ 15,800 եվրո համախառն գումարի վարձատրություն: