Ս.թ. հունիսի 6-7-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության` (ԱՃԹՆ) իրական սեփականատերերի բացահայտման և ԱՃԹՆ զեկույցի մշակման թեմաներով աշխատաժողովին, որը վարել է ԱՃԹՆ միջազգային քարտուղարության քաղաքականության և տարածաշրջանային տնօրեն Դիվեկե Ռոգանը: ԱՃԹՆ, ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության կազմակերպած աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբի և ներգրավված այլ մասնագետներ, այդ թվում` ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկում և կառավարում է կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ բազմաշահառու խումբը: 2017 թ. մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ԱՃԹՆ խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ թեկնածու երկրի կարգավիճակ: Հայաստանի ԱՃԹՆ-ի միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրով, Բրիտանական դեսպանատունը:

Տեղեկատվությունը վերցված է ԱՃԹՆ Հայաստանի ֆեյսբուքյան էջից