Ս.թ. մայիսի 5-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը մասնակցել են Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նիստին: Նիստի ընթացքում խումբը հաստատել է 2017թ. 1-ին եռամսյակի ԱԹՃՆ հաշվետվությունը և առաջիկա 3 ամիսների աշխատանքային ծրագիրը: Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԱՃԹՆ ներդրման մի շարք օրակարգային հարցեր: