Թեղուտի պաշտպանության խումբը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը 2009-ին նշել է բնապահպանական բողոքի ցույցով: Նրանք երթ էին կազմակերպել` բարձրաձայնելով Թեղուտի, Սևանի և էկոլոգիական աղետի ենթակա այլ շրջանների առջև ծառացած ցավոտ հիմնախնդիրները: Բնապահպան ակտիվիստները կոչ են արել կառավարությանը վերջ տալ ծառահատումներին և ստեղծել կանաչ ու մաքուր միջավայր` առողջ ապրելակերպի համար: Երթը մեկնարկել է կոնսերվատորիայի մոտից, անցնելով մայրաքաղաքի գլխավոր փողոցներով, ավարտվել է նույն տեղում:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ միացել են թիթեռի թևերով, կենդանիների դիմակներով, պաստառներով բնապահպաններին:

Մանրամասների համար տես E-channel