Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, ընտրական իրավունքի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող «Երկխոսության լսարան» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և հետընտրական զարգացումներին իրավական տեսանկյունից:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` ՀՀ ԱԺ ընտրություններում տեղի է ունեցել ակնհայտ վերահսկվող քվեարկություն: Համատարած էր ընտրողի նկատմամբ վերահսկողությունը, hամատարած էր քվեարկության նկատմամբ հսկողությունը և՛ տեղամասի ներսում, և՛ տեղամասից դուրս, և այս քվեարկության ընթացակարգն էլ տալիս էլ ընտրողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, այսինքն` դրսում բացահայտելու այն քվեարկությունը, որ նա կատարել էր ներսում: Քվեարկողների քվեները չեն տրվել ընտրողի ազատ կամքի արտահայտմամբ: Բոլոր մեխանիզմներն օգտագործվել են ընտրողի ձայնը վերցնելու, նրա կամքը կաշկանդելու վրա, վարչական ռեսուրսն ազդել է ընտրողի ազատ մտածողության վրա: