Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշինքի կոչին` ս.թ. նոյեմբերին Դոհայում կայանալիք Կոռուպցիայի դեմ Միացյալ ազգերի կազմակերպության կոնվենցիայի անդամ երկրների երրորդ կոնֆերանսի ընթացքում արդյունավետ վերահսկման մեխանիզմ ընդունելու վերաբերյալ: Ընդգծելով քաղաքացիական հասարակության կարևորությունը և նրա ներգրավվածությունը վերահսկման ցանկացած գործընթացում, Դաշինքը մասնավորապես կառավարություններին հիշեցնում է քաղաքացիական հասարակության մասնակցությանը աջակցելու և նրանից առաջարկություններ ստանալու իրենց ստանձնած պարտավորությունների մասին:

128 կազմակերպությունների կոչը Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ վերահսկման մեխանիզմի վերաբերյալ