ԹԻՀԿ դիմումը քննարկվել է ԿԸՀ արտահերթ նիստում
Ս.թ. մարտի 4-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումը, որով կազմակերպությունը խնդրել էր տալ պաշտոնական պարզաբանում քվեաթերթիկի անվավերությունը սահմանող ՀՀ Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ՝ իրավական ակտի տարընթերցումից խուսափելու նպատակով:
Վարույթի արդյունքում ընդունված N 70 որոշմամբ ԿԸՀ-ն ամրագրել է, որ «սահմանված կանոնակարգման կիրառումը պետք է իրականացվի դրանց տառացի նշանակությանը համապատասխան՝ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորշումների ներքո…»: Միաժամանակ, նույն որոշմամբ ԿԸՀ-ն արտահայտել է իրավական դիքորոշում, ըստ որի «Օրենսգրքի իմաստով «նշում» եզրույթը որևէ ձևաչափով կիառելի չէ քվեաթերթիկի առաջին էջի նկատմամբ»: