Ս.թ. մարտի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել է «Ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման կարգը և ԶԼՄ-ների իրավունքները» թեմայով մամուլի ասուլիսին, որը տեղի է ունեցել «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում: Նա անդրադարձել է ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման բարդացված կարգին, ընտրողների ոչ պատշաճ իրազեկվածությանը, արդյունավետ և անագել վերահսկողություն իրականացնելու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակմանը, ընտրությունների օրվա նշանակման օրինականությանը:

Ասուլիսի մյուս բանախոսներն էին «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գևորգյանը և «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում

Տես լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում
aravot.am. Արամ Գրիգորյան. «Գնում ենք ընտրության, որ ի՞նչ անենք» (Տեսանյութ)
168 ժամ. «Ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման կարգը բարդացված է». ի՞նչ պետք է անի ընտրողն ընտրությունների օրը
168 ժամ. «Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելն օրենքի խախտում է». Հերիքնազ Տիգրանյան
«Նոյյան Տապան». «Այս ընտրությունները բարդացված են».Հերիքնազ Տիգրանյան (տեսագրություն)