Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Tert.am-ի հետ զրուցել է կազմակերպության կողմից իրականացվող 3 ընտրական ծրագրերի` «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության կողմից ընտրությունների դիտորդության, 2017թ. խորհրդարանական ընտրություններում ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի և քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման մենիտորինգի վերաբերյալ:

«Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության շրջանակում ընտրական գլխավոր ծրագրով, որի անդամ են Իրավունքի Եվրոպա միավորում, ԹԻՀԿ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ները, նախատեսվում է քվեարկության օրը 1500-ից 1800 տեղամասի դիտորդություն` ներգրավելով դիտորդների նաև սփյուռքից և Վրաստանից:

Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի հիմնական գաղափարն է վերլուծել ընտրական թվերի հարաբերակցությունները և տեսնել, թե որքանով են դրանք նորմալ, վեր հանել որոշակի անճշտություններ, այդ թվում` ըստ հասցեների ընտրողների քանակը և այլն: Այդ թվերն ունենալով՝ նախապես կարելի է մաքրել ցուցակները:

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի չարաշահման մենիտորինգի ծրագրին, Հոկտանյանը նշել է, որ եթե ընտրությունների օրը չփոխվի և պաշտոնական քարոզարշավը սկսվի մարտի 5-ին, այդ թվերը կներկայացվեն մարտի15-25-ին: Առաջին փուլում ԹԻՀԿ-ը հիմնականում հետևում է մամուլի հրապարակումներին, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ վարչական ռեսուրսի չարաշահումն ավելի մեծ մասշտաբներ է ստանում քվեարկությանը մոտ օրերին:

Տես Tert.am-ի նյութը