«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը ս.թ. հունիսի 9-10 մասնակցել է Երևանի մամուլի ակումբի և Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրոպական ինտեգրացիայի դերը և հասարակական-քաղաքացիական բարեփոխումների չափանիշները Հայաստանում» հանդիպմանը ք. Գորիսում, Սյունիքի մարզ: Հանդիպման կայացմանը նպաստել էր նաև Գորիսի մամուլի ակումբը: Հանդիպմանը մասնակցում էին լրատվամիջոցների, հասարակական և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Վարուժան Հոկտանյանը նշել է օրենքի գերակայությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, որպես բարեփոխումների անհրաժեշտ պայման ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում:

Մանրամասնությունների համար կարող եք այցելել Երևանի մամուլի ակումբի ինտերնետային կայքը` www.ypc.am