Գլխավոր էջ Նորություններ ԹԻՀԿ-ը մասնակցել է ԱՃԹՆ բազմաշահառու խմբի առաջին նիստին
Նորություններ
2016 Նոյ
25

ԹԻՀԿ-ը մասնակցել է ԱՃԹՆ բազմաշահառու խմբի առաջին նիստին

Ս.թ. նոյեմբերի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը  մասնակցել է ՀՀ կառավարությունում տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱԹՃՆ) բազմաշահառու խմբի առաջին նիստին, որի ընթացքում տրվել է Հայաստանում ԱԹՃՆ ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: ԱԹՃՆ միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում: Այն ԲԿԳ հայաստանյան գործողությունների երկրորդ՝ 2014-2016 թթ. ծրագրում ներառվել է ԹԻՀԿ առաջարկով: Ներկայումս խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու և 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

Նիստը վարել և բացման խոսքով ներկաներին ողջունել է բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստում ելույթ են ունեցել պետական մարմինների, հանքարդյունաբերության կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարևորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման հարցերում:

ԹԻՀԿ-ը իրականացնում է ս.թ. մայիսին մեկնարկած Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման ծրագիրը:

Տես gov.am-ը մանրամասների համար