Ս.թ. նոյեմբերի 21-22-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Բեռլինում մասնակցել է «Տվյալների դերը մաքուր գնումներում. ինչպե՞ս կարող են տվյալների մատչելիությունն ու կիրառումը նպաստել կոռուպցիայի վերացմանը» թեմայով աշխատաժողովին: Ծրագիրն իրականացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ քարտուղարությունը` Եվրամիության համաֆինանսավորմամբ:

Աշխատաժողովն անդրադարձել է հետևյալ խնդիրներին.

  • հստակ պատկերացնել որոնք են բաց տվյալները, ինչպես են դրանք ներկայացվում այսօր, և ինչու են կարևորվում հանրային գնումների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում
  • ինչպես են բաց տվյալներն օգտագործվում տարբեր երկրներում կանխարգելելու, պատժելու, հետաքննելու և դատական հետապնդում իրականացնելու հանրային գնումներում կոռուպցիոն դրսևորումների պարագայում և որոնք են դեռևս մնացած սողանցքները
  • շարունակել ներգրավվել և քննարկել բաց տվյալների օգտագործման հնարավորություններն ու մարտահրավերները գնումների ոլորտում կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարում: