Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի հրավերով Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լատվիայի կազմում Վրաստանի հանրապետության խորհրդարանի ընտրությունները դիտարկելու նպատակով Սամցխեթ-Ջավախեթի երկրամաս էր մեկնել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիտորդների` 11 անձից բաղկացած խումբը: Դիտարկումներն իրականացվել են յուրաքանչյուր տեղամասում հայ և վրացի գործընկերների մեկական ներկայացուցիչների կողմից թե հայաբնակ և թե վրացաբնակ տարածքներում:

Հիմնականում առանձին և իսկապես աննշան խախտումներից բացի, չհաշված մեկ-երկու տեղամասում ԹԻՀԿ դիտորդների կողմից նկատված և գործընթացի կարգին համապատասխանեցված դեպքերից, ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը իրականացվել է օրենքի տառին և ոգուն համապատասխան:

ԹԻՀԿ դիտարկած տեղամասերում ընտրական գործընթացի խախտումներ չեն նկատվել` ԹԻՀԿ դիտորդական խումբն արձանագրել է քաղաքակիրթ ընտրություններ և դրանց արդյունքում իշխանության փոփոխություն ընտրողների կամարտահայտման միջոցով: