Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրի ցանկությամբ «Հազարամյանի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի կրկին ներառվելու հնարավորության մասին: Ըստ Հոկտանյանի` Հայաստանը դուրս մնաց այդ ծրագրից, որովհետև ծրագրում ներգրավվելու համար մինիմալ արժեքներին կարող էին չբավարարել 17 ցուցանիշներից 3-ից ոչ ավելին, այդ թվում` կոռուպցիայի ցուցանիշը, բայց Հայաստանում այդ ցուցանիշները 3-ից ավելի էին: 2008 թ. մարտի 1-ից հետո մեկ բաղադրիչը դադարեցվեց, իսկ հետո Հայաստանն ընդհանրապես դուրս հայտնվեց:

Կոռուպցիայի վերաբերյալ ցուցանիշը Հայաստանը շարունակաբար չէր բավարարում: ԱՄՆ դեսպանատունը և պաշտոնական շրջանակները բավականին լուրջ հետամուտ են եղել այդ հարցին, որպեսզի Հայաստանում կոռուպցիան նվազեցվի: Վարուժան Հոկտանյանը ենթադրում է, որ երբ որ Նյու Յորքում Հայաստանյան ներդրումային համաժողովը տեղի ունենա, այդ հարցը նորից կբաձրացվի, որովհետև ոչ մի ներդրող Հայաստան չի գա, «Հազարամյակի մարտահրավերներ» չեն իրականացվի, քանի դեռ կոռուպցիայի մակարդակը մնում է բարձր:

Տես 1in.am-ի նյութը: