Lragir.am. Տնտեսագետ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը տարբեր ԶԼՄ-ներով ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որից հետո Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, արձագանքել է «Տելիա Մեդ» ընկերության վերաբերյալ հրապարակած տեղեկություններին՝ տնտեսագետին մեղադրելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու մեջ:

Փորձագետը տեսախցիկի առջև կատարել է մաթեմատիկական հաշվարկ՝ ներբեռնելով Ֆինանսների նախարարության կայքից մարտ-ապրիլ ամիսների գնումները: