«Այս տարի դոլար-դրամի փոփոխություն չկա, ջրաբեր տարի է, ՀԷԿ-երը շուրջ 15 տոկոսով ավեի շատ հոսանք են արտադրել, Ջէկ-երի արտադրության ծավալը նվազել է, ինչը նշանակում է միջին կշռված սակագնի նվազեցում՝ այսինքն՝ ձեռքբերման գինը, որով ՀԷՑ-ը ձեռք էր բերում, հիմա նվազել է, քանի որ ավելի շատ ՀԷԿ-երից է էլեկտրաէներգիա ձեռքբերում: Ատոմակայանի մասով նոր գործոններ չկան: Ամենակարևորն այն է, որ վարկի ծավալը մենք մարել ենք: Այսինքն՝ հոսանքի սակագինը պետք է կրկին 38 դրամի չափով լիներ կամ այդ սահմաններում: Սակայն մենք տեսանք, որ էլեկտրաէներգիայի սակագինը դարձավ 46,3 դրամ, ինչը նշանակում է, որ բնակչությունը նախորդ տարվա համեմատ 4,3 դրամով ավելի թանկ է վճարում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նրա հավաստմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագինն իրականում բարձրացել է բնակչության, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: «Էլէներգիայի սակագնի նվազումը նման է երեխային կոնֆետով խաբելուն: Մենք գործ ունենք իմիտացիայի հետ»,- նշեց տնտեսագետը: