Ս.թ. հուլիսի 4-10-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը Վիլնյուսում, Լիտվա մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի ապագա առաջնորդների օրինավորության դպրոցի 2016 թ. հակակոռուպցիոն և հաշվետվողականության դասընթացին: Ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի և հաշվետվողականության հետ կապված վերջին զարգացումները ոլորտի առաջատար մասնագետների կողմից և առաջարկվել են իրենց գաղափարները գործնականում փորձելու և իրականացնելու իրական հնարավորություններ: