Գլխավոր էջ Նորություններ Փորձագետ․ Հափշտակված գումարները հնարավոր է նախատեսված են եղել ատոմակայանի անվտանգության համար
Նորություններ
2016 Հուլ
15

Փորձագետ․ Հափշտակված գումարները հնարավոր է նախատեսված են եղել ատոմակայանի անվտանգության համար

Ատոմակայանում հափշտակված գրեթե 800 միլիոն դրամը հնարավոր է նախատեսված է եղել կայանի անվտանգության ապահովման համար՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ նման կարգի և գումարի չարաշահումներ կատարվել են անվտանգության հետ կապված շինարարական աշխատանքների ծախսերում: Իր հետևության համար հիմք է հանդիսացել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը: Տեղի ունեցածը վկայում է, որ չի գործել ներքին վերահսկողության մեխանիզմը, բացի այդ՝ իրենց վերահսկողական աշխատանքներում թերացել են համապատասխան պետական ատյանները:

Ըստ Մանուկյանի, չի բացառվում նաև, որ ատոմակայանում հափշտակված գումարները որպես ծախս ներառվել են էլեկտրաէներգիայի սակագնում: «Հնարավոր է, որ սակագնի բարձրացման մեջ, օրինակ՝ նույն ներդրումային ծախսերի կոմպոնենտում, որը մոնիտորինգը որոշ դեպքերում բացահայտում է, որոշ դեպքերում` ոչ, երբ որ մենք թանկ ենք առնում մի բանը և դա համարվում է ընդունելի ծախսային ուղղություն, ավտոմատ դրա համար վճարում են սպառողները»:

Տես «Ազատության» նյութը: