«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հունիսի 7-ին ելույթ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի և մի շարք երկրներից ժամանած կամավորների խւմբի հետ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքար» թեմատիկայով հանդիպմանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են հակակոռուպցիոն դաշտում առկա խնդիրները և Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործընթացում Սփյուռքի երիտասարդ երկայացուցիչների դերակատարության հարցը: