Ս.թ. մայիսի 19-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ կապված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, հիշյալ ոլորտը համակարգող փոխնախարար Բերիկյանին և ստուգել ոլորտին առնչվող նախարարության այլ աշխատակիցների գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության փաստը:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվող անօրինությունների և բռնություննների փաստերի հիման վրա դեռևս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ և հաստատության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել: Սակայն, գործի շրջանակում պարզվել է նաև, որ առնվազն երկու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և երեխաների իրավունքներին և ազատություններին:

Կից տեսեք հաղորդումը հանցագործության մասին: