Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը ներկայացրել է Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքը, որը փորձարկվել է մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ են արվել իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ: Գնահատման գործիքը վերջնական տեսքի կբերվի մասնակիցների առաջարկների հիման վրա: Քննարկումն անցկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ի ու Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» («Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» կարճ անվամբ) ծրագրի շրջանակում:

«Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Տես ֆոտո պատմություններ էջը: