Ընդհանուր տեղեկություններ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

Սույն ծրագրի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) hայտարարում է մասնակցային մոնիտորինգի փորձագետ/դասընթացավարի մրցույթ: Դասընթացավարը պետք է իրականացնի երկու երկօրյա դասընթաց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար:

Յուրաքանչյուր դասընթացին կմասնակցի թվով 20 մասնակից: Դասընթացներից առաջինը տեղի կունենա 2016թ. հունիսին:

Ակնկալվող արդյունքները

  1. Մշակել դասընթացի մոդուլ` հիմնված մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության ձեռնարկների վրա
  2. Իրականացնել երկօրյա դասընթաց ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար

Դասընթացի մոդուլը հետագայում հանդիսանալու է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի սեփականությունը:

Պահանջվող որակավորում

Փորձագետը պետք է ունենա`

  1. Դասընթացների անցկացման առնվազն 5 տարվա փորձ
  2. Հանրային քաղաքականության հետազոտության/մոնիտորինգի կամ առնչվողոլորտներում աշխատանքի փորձ

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված փորձագետ/դասընթացավարների ներկայացվող փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`

  1. Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
  2. Ինքնակենսագրական
  3. Համանման թեմայով իրականացրած դասընթացների և այն բոլոր կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն իրականացրել է նմանատիպ ծառայություններ
  4. Դասընթացավարի օրական դրույք և ծառայության մատուցման օրերի ակնկալվող քանակ
  5. Երկօրյա դասընթացի նախնական կառուցվածք
  6. Երկու երաշխավորագիր:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Մասնակցային մոնիտորինգի դասընթաց» մինչև 2016 թ. մայիսի 26-ը, ժամը 16.00: