Ս.թ. ապրիլի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Այդ հանդիպումը լուսաբանել է «Առավոտն» իր ռեպորտաժում: Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիան չի վերանում, քանի որ մեր երկրում չեն վերանում մենաշնորհները, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը և իշխանության երեք ճյուղերի միջև հավասարակշռության խախտումը, մասնավորապես` դատական իշխանության անկախության բացակայությունը:

Հոկտանյանի խոսքերով, 2003 թվականից ի վեր կոռուպցիայի համաթիվը չի փոխվում: Ըստ նրա, ԵՏՄ-ում Հայաստանի տվյալները լավագույնն են այս առումով, սակայն դա, Վարուժան Հոկտանյանի համոզմամբ, հպարտանալու առիթ չէ: Նա, օրինակ բերելով հարևան Վրաստանին, որը 2003-ին աշխարհի ամենակոռումպացված 5 երկրների շարքում էր, ասաց, որ ներկայումս այս երկիրը շատ ավելի լավ վիճակում է Հայաստանի համեմատությամբ: Վարուժան Հոկտանյանն ասաց, որ ամենակոռումպացվածը մեզ մոտ մեկ անձից գնումներն են, պաշտպանության և այլ ոլորտներ:

Տես «Առավոտի» նյութը: