Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ավելի ցայտուն դարձավ մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: «Հայկական ժամանակն» անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի՝ բանակի կարիքների համար կատարվող գնումները ավելացված արժեքի հարկից ազատելու մասին առաջարկին: ԱԱՀ-ն չգանձելու դեպքում կբարձրանա ռազմական ծախսերի հասցեականությունը:

Ո՞րն է խնդիրը: Ներկայումս բանակի համար գնվող ապրանքները եւ ծառայությունները, ներառյալ զենքն ու զինամթերքը ազատված չեն ավելացված արժեքի հարկից: Այսինքն, եթե բանակին անհրաժեշտ է «Կալաշնիկով» ավտոմատ, որի գինը 1000 դոլար է, ապա դրա ձեռքբերման համար պետք է հատկացվի 1200 դոլար, որից 200 դոլարը ԱԱՀ-ն է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե: Արտակ Մանուկյանը առաջարկում է հանել այդ ԱԱՀ-ն: Տեխնիկապես այդ առաջարկը իրականացնելու համար պետք է ընդամենը մի քանի նախադասություն փոխել հարկերի ոլորտի մեր օրենսդրության մեջ եւ արդյունքում բանակին ուղղվող ծախսերը, պատկերավոր ասած, կնվազեն 20 տոկոս, կամ նույն ծախսերի դեպքում կկարողանանք 20 տոկոսով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք բերել: Կառավարության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ դեռ չի արձագանքել այս առաջարկին, ու նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք ունի կառավարությունը:

Տես հոդվածը «Հայկական ժամանակում»: