Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ հարկային արտոնությունները սերտորեն կապված են երկրի գերակա ուղղությունների հետ: Պետությունը, որպես սոցիալական գործառույթ ունեցեղ սուբյեկտ և որպես կանխատեսելի ու երկարաժամկետ հեռանակարներ (ազդակներ) փոխանցող մարմին, պետք է հարկային արտոնությունները նաև ուղղորդի իր վեկտրով: Ապրիլյան պատերազմը ակնհայտորեն ցույց տվեց, որ այն հարկային արտոնությունները կամ այն թվացյալ գումարները, որոնք պետք է ուղղվեին նաև պաշտպանական համակարգին, հասցեական չեն եղել: Այս առումով Մանուկյանն առաջարկում է ներկա պահին ամենահրատապ խնդիրներից մեկը՝ պաշտպանական համակարգի ձեռքբերումները ԱԱՀ-ից ազատելը: Մինչդեռ, ասենք Ucom և այլ ընկերությունների համար տարատեսակ հիմնավորումներ են բերվում:

Մանուկյանն իր առաջարկը փորձում է հիմնավորել հետևյալ կերպ: Իրականության մեջ, եթե ունենայինք նորմալ, ոչ շքեղության վրա ծախսվող պետական բյուջե, նաև չունենայինք պետական բյուջետային միջոցների ահռելի արտահոսք, առաջարկը կլիներ մեկ գրպանից մյուս գրպան փոխանցելը: Առաջարկվում է փոքրացնել տորթի գումարը, քանի որ նույն ձեռքբերումների մի մասը ԱԱՀ-ով գնում էր հարկային եկամուտ, հարկային եկամուտների միջոցով փորձ արվի հասցեականությունն ավելացնելով, նվազեցնել: Երբ ստեղծվեն լրացուցիչ հանրային բարիքներ, սուղ բյուջեի պայմաններում կսկսեն մտածել ինչպես լրացուցիչ հարկային եկամուտներ անել, անտրամաբանական ծախսեր չեն արվի, և մի քանի ծախսային ուղղություններով ավելի սրտացավ վերաբերմունք կլինի, ու կապահովվի, որ պաշտպանական ոլորտի ծախսերն ավելի հասցեական լինեն:

Տորթի գողացվող ծավալի մասով նվազեցումներով հնարավոր է անուղղակի նպաստել, որ հարկային եկամուտներ հայթայթելու համար նաև տնտեսական մոդելը փոխվի: Հանքարդյունաբերության, և այլնի վրա հենված ծառայությունների ոլորտի, կազինոների և այլն վրա հենված տնտեսությունը չի կարող այս ռեֆորմն անել: Կտեսնենք իրական կառուցվածքային բարեփոխումներ ասածի նկատմամբ քաղաքական կամքը և դրա դրսևորումները: Դրանով կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը: Նման կարգի մեխնիզմներով ստվերի դեմ պայքարի (որը տարբեր գնահատումներով ՀՆԱ-ի 20-30 %-ն է կազմում) իրական հատված և տեսանելիություն: Սա կբերի նրան, որ պետական պաշտոնյաներն իրենց վրա լրացուցիչ ճնշում կզգան, որ հարկային եկամուտները ստեղծելու առումով մտածեն:

Կա ներդրումային ծրագրերի նկատմամբ հարկային արտոնությունների կարգ, որն ըստ էության գնահատվում է: Առնվազն այդ կարգով առաջնորդվելն իրականության մեջ ծնում է շուկայի խեղաթյուրումներ: Դրանց հասցեականությունը, համեմատական մրցակցային առավելություններն ու դրանց արդյունքում շահող սուբյեկտները վստահաբար սպառողները չեն, այլ կոնկրետ անձինք: Ուսումնասիրելով այդ անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, կարելի է գնահատել, թե դրանից ինչ չափով են շահում: Այս անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու պրակտիկան հարիր չէ դեմոկրատական սկզբունքներ որդեգրած երկրներին, որոնք հնարավորինս զերծ են մնում պետական հովանավորչությունից:

Պաշտպանության նախարարության, ինչպես նաև այլ կառույցների ‪գնումների որոշ մասը՝ հացահատիկ, դիզելային վառելիք և այլ ապրանքներ կարելի է ուղղակիորեն ապրանքահումքային բորսայից ձեռք բերել ու չստեղծել կեղծ շահույթով աշխատող ֆիրմաներ, որ հենց կոչվում են պետական բյուջեի ծախսային անարդյունավետություն և արտահոսք: Հենց նմանատիպ երևույթների դեմ պետք է մեխանիզմներ ձեռք բերել, որ իրական ծախս լինի և չգնա որպես ինչ որ մեկի շահույթ:

Մտել ենք մի վիճակ, որ թղթի վրա կարծես թե համաշխարհային շուկային համահունչ գին ունենք, բայց իրականության մեջ վճարում ենք մի քանի անգամ ավելի բարձր գին և այն քաղաքական կուրսը, որը կոչվում է ԵԱՏՄ, որ պետք է լինեին հավասար խաղի կանոններ, չի գործում: Սա կոչվում է չդիվերսիֆիկացված շուկա ունենալու գին: