Iin.am-ի հետ զրույցում ավագույն ընտրական օրենսգրքի դեպքում անգամ հնարավո՞ր է ընտրությունների իրական պատկերը տեսնել հարցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ քվեարկության ընթացակարգում կատարվող խախտումները՝ ուրիշի փոխարեն քվեարկելը, անօրինական օգնելը, ուղղորդումները, վերահսկողությամբ հնարավոր են կանխել: Բայց կան խախտումներ, որոնք մինչև քվեարկողի տեղամաս մուտք գործելն են տեղի ունենում, այսինքն՝ գործողություններ, որ ազդում են ընտրողի կամքի ազատ դրսևորման վրա:

Ընտրակաշառքը, որը քրեորեն պատժելի արարք է, որևէ կերպ չի կարող կապվել տեղամասում քվեարկության ընթացակարգի հետ: Ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է՝ ընտրելով ընտրակաշառքը, որովհետև արդեն իր ձայնը վաճառել է: Այստեղ որևէ ընտրական մեխանիզմ կամ դիտորդական առաքելություններ չեն կարող իրավիճակ փոխել: Դա ընտրողի ընտրությունն է: Մարդը, ելնելով իր մտածելակերպից, սոցիալական վիճակից, կեցության պայմաններից, անում է այն, ինչն այդ պահին հարմար է գտնում: Եվ այստեղ՝ որևէ դիտորդական առաքելություն, ցավոք, որևէ անելիք չունի: