ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի թեմայով MAMUL.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: Տիգրանյանի խոսքով` միջազգային սկանդալ է հասունացել ու ինչքան էլ որ իշխանությունը քամահրի հանրությանը, ինչ-որ պահի պետք է չցանկանա, որ տվյալ անձի անունը շրջանառվի նմանատիպ լուրերում: Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է. «Իշխանությունը հասկացնել է տվել, որ հերիք է քննադատություններ լսեն իրենց հասցեին ու սա հարմարն պահ էր` պայքարի իմիտացիայի համար»:

Տիգրանյանը չի կարծում` նրա որոշումն է: «Այնպես արվեց, որ գնալը գեղեցիկ լիներ ու հայրենասիրական, և նա ոչ թե ասաց` զղջում եմ, բիզնեսներիս եմ ծառայեցրել պաշտոնս, ցավում եմ միջազգային սկանդալի համար, ամոթանք զգացի, այլ հիմնավորեց, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի...»: Իրավապաշտպանի խոսքով` պաշտոնից հրաժարական տալը չի նշանակում, թե օդում կախված պետք է մնան նրա վերաբերյալ սկանդալային նյութերը: Ավելին, նա տեղեկացրեց, որ Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է դրանք: Իրավապաշտպանի խոսքով` պաշտոնից հրաժարական տալը չի նշանակում, թե օդում կախված պետք է մնան նրա վերաբերյալ սկանդալային նյութերը: Ավելին, նա տեղեկացրեց, որ Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է դրանք:

Տես MAMUL.am-ի նյութը: