Ս. թ. սեպտեմբերի 15-ից 18-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել են Աղվերանում կայացած հավաքների ազատության մոնիտորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացման քառօրյա դասընթացին: Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ու Հայաստանում Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ:

Ուսումնական ծրագրի նպատակն էր աջակցել իրավապաշտպաններին
բարելավելու մոնիտորինգ իրականացնելու իրենց իմացությունը Հայաստանում հավաքների ազատության օրենսդրության և միջազգային չափանիշների գործնականում կիրառման վերաբերյալ: Այն ընդգրկում է միջոցառումների հասարակական կարգի ոստիկանական պահպանությունը, հավաքների անցկացման պայմանների վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, հավաքի մասնակիցների և հակոտնյա ցուցարարների միջև փոխհարաբերությունները և երթի մասնակիցների վարքագիծը զգայուն տարածքներով անցնելիս:

Դասընթացի ավարտից հետո մարդու իրավունքների պաշտպանները վեց
ամսվա ընթացքում կիրականացնեն հանրային հավաքների մոնիտորինգ Հայաստանի տարբեր շրջաններում: Մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն զեկույցում, որ կտրամադրվի իշխանություններին: