Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետները ներկայացրել են պաշտպանության նախարարության կողմից կատարված պետական գնումների, պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները: Պաշտպանության ոլորտի ակտիվների օտարման գործընթացում մի շարք մութ գործարքներ կան: Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վիրաբ Խաչատրյանի ներկայացմամբ՝ ՊՆ-ի գույքի օտարման կասկածելի գործարքներից մեկն օրինակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարումն է:

Փորձագետի կարծիքով ՊՆ մի շարք գույքերի օտարումների վերջանական ճակատագիրն անհայտ է, այսինքն, չկա որեւէ տեղեկատվություն, թե ՊՆ-ն ում, կամ ինչպես է օտարում գույքը: Այդպիսի գործարքներից են՝ Սյունիքի մարզում գտնվող «Տաթեւ 1» առողջարանային համալիրի օտարումը. «Երեւանի քաղաքապետարանը ՊՆ-ին է հանձնել Լուկաշին փողոցի վրա գտնվող գույքը, որը ՊՆ-ն օտարել է: Բացի դրանից, միանշանակ, կան գույքեր՝ ավտոմեքենաներ, համակարգիչներ եւ այլն , որ ՊՆ -ն օգտագործում է եւ ինչ-որ մի ժամանակ դրանց կարիքն այլեւս չի ունենում: Մենք չունենք տեղեկատվություն՝ թե ի՞նչ է անում ՊՆ-ն այդ գույքի հետ, ոչնչացնո՞ւմ է, թե՝ ուղղակի օտարում: Մինչդեռ դրանք ձեռք են բերվում հարկատուների հաշվին եւ հարկատուներն իրավունք ունեն իմանալ՝ ի՞նչ է լինում իրենց հաշվին ձեռք բերված գույքի ճակատագիրը՝ մինչեւ վերջին փուլը՝ մինչեւ ակտիվի օտարման փուլը»:

Ամբողջական հոդվածը՝ Առավոտի կայքում: