Առավոտ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության արդյունքները: Արտակ Մանուկյանը ՊՆ-ի գնումներն ու պետական փողերն արդյունավետ ծախսելու մի շարք առաջարկություններ է արել, այդ թվում՝ խոշոր գնումներն, օրինակ՝ բենզին, դիզվառելիք, հացահատիկ և այլն կատարել անմիջապես միջազգային բորսաներից այլ ոչ թե միջնորդավորված ընկերություններից:

Ըստ ԹԻ ուսումնասիրության, ՊՆ ոչ գաղտնի մասով հրապարակային տեղեկատվության մակարդակը խիստ ցածր է և չի արտացոլում իրական պատկերը: Գնումների աջակցման կենտրոնի 2014 թ. հաշվետվությունում ՊՆ-ն-ի կատարած մեկ անձից գնումների թիվը՝ 115 միլիոն դրամը զգալիորեն հեռու է իրականությունից, քանի որ e-gov.am կայքի համաձայն, 2014 թ. ՊՆ պայմանագրերի համագումարը կազմում է 1.371 միլիոն դրամ:

2014 թ. շրջանակային համաձայնագրերով ՊՆ-ն գնումներ է կատարել. դիզելային վառելիք՝ 176 միլիոն դրամի, բենզին՝ 12 միլիարդ, ավտոմեքենաներ՝ 1 միլիարդ դրամ, 9.7 միլիարդի էլ՝ սննդամթերք: Ընդհանուր 23 միլիարդ դրամի, սակայն, ՊՆ հաշվետվության մեջ նշված է, որ 34 միլիարդ դրամի շրջանակային համաձայնագրի պայմանագիր է կնքվել. «Այսինքն` 11 միլիարդն անհայտ է, չի երևում»:

Մեկ անձից գնումների ծավալն ավելացել է: ՊՆ-ն մեկ անձից գնումներ է կատարել 100% բաժնեմասն հենց իրեն պատկանող, այսինքն իր ենթակայության տակ գտնվող «Զինառ» ընկերությունից ու կրկին խոշոր գումարներ ծախսել 17 ճաշկերույթի համար:

Տես Առավոտի ամբողջական հոդվածը: