168.am: ՀՀ Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ պատասխանելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հարցին, թե ո՞ր դեպքերում պետք է չեղյալ հայտարարվի ընտրությունը, ե՞րբ պետք է անճշտությունների հետ կապված հետաքննություն լինի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ դժվար է միանշանակ պատասխան տալ, թե որ դեպքերում պետք է ընտրությունն անվավեր համարվի: Քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման ժամանակ պարտադիր վերաքվեարկություն է նախատեսվում և հիմքում չեն վերցվում այլ թվեր:

Հարությունյանի կարծիքով՝ պետք է գտնել այնպիսի մեխանիզմ, որ անճշտություն չառաջանա: Աշխատանքային խմբում քննարկում են՝ ինչպես բացառել անճշտությունները: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր առանձին դեպք պետք է քննարկման առարկա դառնա: