Օգնության արդյունավետության վերաբերյալ գործողության Աքրայի (Գանա) օրակարգի համաձայն` «Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավը դոնոր կառավարություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել օգնության վերաբերյալ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ:

Դոնոր կառավարությունները ստանձնել են օգնության օգտագործման վերաբերյալ ապահովելու «կանոնավոր, մանրամասն և ժամանակին արված տեղեկատվություն» հրապարակելու պարտավորություն, ինչպես նաև ապահովելու ծառայությունների բաց գնումը, ընթացիկ և հետագա հինգ տարիների համար տրամադրելու «ամբողջական և ժամանակին տեղեկատվություն»: Քարոզարշավը կոչ է անում տեղեկատվությունը անհապաղ հասանելի դարձնել:

«Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավը միավորում է օգնության, արդյունավետ կառավարման և տեղեկատվության մատչելիության իրավունքի հարցերով զբաղվող խմբերին` սահմանելու, թե օգնության ինչ աստիճանի թափանցիկության կարելի է հասնել: Քարոզարշավը մոնիտորինգի կենթարկի թափանցիկության վերաբերյալ պարտավորությունների` գործողության Աքրայի օրակարգի հետ համապատասխանությունը և կմասնակցի Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության գործընթացին:

«Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավի 4 սկզբունքներն են`

1. Oգնության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պրոակտիվ հրապարակվի
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգնության վերաբերյալ տեղեկատվություն պահանջել և ստանալ
3. Oգնության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ժամանակին, մատչելի և համեմատելի
4. Պետք է ակտիվորեն գովազդել օգնության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության իրավունքը