ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀԿ ներկայացուցիչները: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է ԹԻՀԿ դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, մասնավորապես անդրադառնալով նախագծի՝ ընթացակարգային խախտումներով ներկայացմանը, դիտորդական առաքելությունների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանը, Վենետիկի հանձնաժողովի` ընտրությունների լավագույն փորձի վերաբերյալ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ու հանրաքվեի փորձագիտական խմբի մի շարք հանձնարարականների չկատարմանը, ընտրական գործընթացներից հանրության մեկուսացմանը, քվեարկության կարգին և այլն:

Տես նաև news.am, panorama.am,