Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մարտ ամսվա ընթացքում անցկացնում է 10 համայնքային հանդիպումներ «Ընտրական գործընթացը Հայաստանում» թեմայով: Հանդիպումներին մասնակցում են դիտորդները և դիտորդական առաքելությունով հետաքրքրված քաղաքացիները: Ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մասնակիցներին ներկայացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կատարած աշխատանքները, ինչպես նաև քննարկում է ընտրական գործընթացների խնդիրներն ու քաղաքացիների մասնակցությամբ դրանց հնարավոր լուծման տարբերակները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվում է ընտրական կոռուպցիայի խնդիրը, ազատ և թափանցիկ ընտրությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարները: