Մրցույթի կոդ (16-005)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
  3. Դուք կարոք եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

  • Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
  • Գնառաջարկ
  • Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
  • Պայմանագիր
  1. Մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն :
  2. Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
  3. Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0019, Անտառային 164/1, մինչև 11 փետրվարի 2016 թ., ժ.18:00:

Մատակարարման և կատարման այլ պայմաններ.

  • Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես առանց ԱԱՀ-ի [3] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
  • Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;
  • ԵՐԱՇԽԻՔ. Մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք՝ մատակարարման պահից։

[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին՝ ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:

[2] ԳՆառաջարկը կգնահատվի , և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը:

[3] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: