2015 թ. դեկտեմբերին ու 2016 թ. հունվարին ՀՀ կառավարության աշխատակազմը շռայլ ծախսեր է կատարել թանկարժեք նվերների և ծառայությունների վրա: Ըստ ՍիվիլՆեթի՝ 708 000 դրամ ծախսվել է 4 ծաղկեփնջի, 2,5 մլն դրամ` 4 ժամացույցի, 5 400 000 դրամ` 2 խնջույքի վրա: Aravot.am-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ կարծիքի է կառավարության այս ծախսերի վերաբերյալ: Հոկտանյան. «Լավ չեմ նայում, ԹԻՀԿ-ը պետական գնումների մշտադիտարկում է իրականացնում և այդ թեմայով վերջին հրապարակումը էլ դրված է ԹԻՀԿ կայքում»: ԹԻՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ ուռճացված գնումներ կատարելու դեպքում սովորաբար պետք է ներկայացվի պարզաբանումը, թե ինչու են այդ գնով գնել:

Պետական այրերը քննարկումների ժամանակ կատարվող ճոխ ծախսերն արդարացնում են նրանով, որ իբր մեր երկիրն այդպես ավելի գրավիչ է դառնում, ավելի լուրջ մարդիկ են հետաքրքրվում Հայաստանով: Բայց այդ դեպքում էլ լուծումը, ըստ Հոկտանյանի՝ նույնն է. «Ցանկացած նման պատճառաբանությունը պետք է ապացուցեն»:

Տես Aravot.am-ի նյութը: