«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հրապարակած «Անցումային երկրների» 2008 թ. զեկույցում նշված է, որ կառավարության բոլոր մակարդակներում կոռուպցիան շարունակում է խոչընդոտել Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացմանը` խանգարելով մրցակցային գործարար մթնոլորտին: Դժվար է հաջող բիզնես ունենալ առանց պետական պաշտոնյաների հետ անձնական հարաբերությունների: Քաղաքական ու տնտեսական վերնախավի հետ սերտ կապերն ամրապնդվեցին 2007-ի մայիսին կայացած ԱԺ ընտրությունում, որն արձանագրեց բազմաթիվ մեծահարուստ գործարարների վերադարձը խորհրդարան:

Զեկույցն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան կազմակերպության 2006թ. իրականացրած Կոռոպցիայի ընկալումը Հայաստանում հրապարակմանը:

«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության «Անցումային երկրների» 2008 թ. զեկույցն անգլերեն լեզվով